ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Կազանից մեդալների ակնկալիքներ ունենք

Կազանից մեդալների ակնկալիքներ ունենք
29.04.2013 | 14:48

Այս տարին հագեցած է լինելու ուսանողական և դպրոցական մարզական խաղերով, որոնց մասնակցելու են նաև հայ մարզիկները։

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ին կանցկացվի համաշխարհային ուսանողական 27-րդ ունիվերսիադան։ ՈՒսանողական մարզական խաղերում ընդգրկված են ռեկորդային թվով՝ 27 մարզաձևեր (բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թաթարական ըմբշամարտ (կուրեշ), ջրագնդակ, վոլեյբոլ, ակադեմիական թիավարություն, բայդարկա և կանոե, ձյուդո, աթլետիկա, սեղանի թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, ջրացատկ, ռեգբի, սամբո, գեղալող, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն, թենիս, ծանրամարտ, սուսերամարտ, շախմատ, ֆուտբոլ, մականախաղ)։
ՈՒսանողական խաղերին մասնակցելու համար Կազան կժամանեն 170 երկրների 17-28 տարեկան 13 հազար մարզիկներ։ Պայքար կմղվի մեդալների 350 հավաքածուի համար։ Այս միջոցառումը կարող է համեմատվել միայն օլիմպիական խաղերի հետ։ ՈՒնիվերսիադայի մասնակիցների շուրջ 60 տոկոսը հանդես է գալիս օլիմպիական խաղերում։ ՈՒսանողական մարզական օլիմպիադայի կրակը մինչ խաղերի մեկնարկը կանցնի Ռուսաստանի 30 քաղաքներով։ Սպորտային մրցումներին զուգահեռ Կազանում կկազմակերպվեն նաև մշակութային փառատոներ։ Նշենք, որ համաշխարհային ուսանողական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1959 թվականին` Թուրինում։ 1973-ին այն տեղի է ունեցել ԽՍՀՄ-ում։
Հայաստանը ևս պատրաստվում է ունիվերսիադային։ Մեր մարզիկները համապատասխան նախապատրաստական ծրագրով պարապում են, մասնակցում ուսումնամարզական հավաքների։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանը մեդալների իրական ակնկալիքներ ունի հատկապես ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտից, ծանրամարտից, սամբոյից, բռնցքամարտից, շախմատից։
Հ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի անցկացվելու են նաև եվրոպական ուսանողական մարզական առաջնություններ, որոնց նույնպես հայաստանյան բուհերը կունենան իրենց մասնակցությունը։ Հովհաննես Գաբրիելյանը կարևորեց այն փաստը, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու Եվրոպայի ուսանողական մարզական ասոցիացիայի նախագահության նիստը, որտեղ, ի թիվս շատ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստանում ուսանողական սպորտի զարգացման առաջնահերթությունները։ Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիային անդամակցել է 2012 թ.։
Հ. Գաբրիելյանն առանձնացրեց այս տարվա նոյեմբերին Բրազիլիայում անցկացվելիք ևս մեկ կարևոր մարզական միջոցառում՝ համաշխարհային գիմնազիադան՝ դպրոցականների համաշխարհային մարզական խաղերը։ Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ է մասնակցելու այս հեղինակավոր առաջնությանը։ Գիմնազիադայի պարտադիր մարզաձևերն են թեթև ատլետիկան, լողը, սպորտային մարմնամարզությունը։ Այս տարի ընդգրկված են նաև ձյուդոն և շախմատը։ Բոլոր մարզաձևերից Հայաստանն ունենալու է մասնակիցներ։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ թե՛ ունիվերսիադայում, թե՛ գիմնազիադայում Հայաստանը ներկայացնելու են համապատասխան տարիքային խմբերի լավագույն մարզիկները։
Հ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ուսանողական և աշակերտական մարզական խաղեր կազմակերպվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո, դրանք անցկացնելու համար հատկացումներ են կատարվում բյուջեից։ Մասնավորապես, ուսանողական հանրապետական խաղերն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում 8 մարզաձևերից, և դրանց միայն եզրափակիչ փուլերին մասնակցում է շուրջ 3000 ուսանող։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ